«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ պարտավորվելով ընտրություններում հանդես գալ դաշինքով:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ընտրություններին քանի տոկոս ձայն են ակնկալում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Պարզ է, որ ակնկալում ենք այնքան, ինչքան մեր ժողովուրդը ձայն տա»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Իսկ մենք հույս ունենք, որ 50+1 գոնե կտա», ապա կատակեց. «Ասում ա՝ ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց լավ կլինի, որ 50+1 գոնե տաս»:









































