«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հուշագրի ստորագրումից հետո հետո լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ սարգսյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականության վերադառնալուն:
«Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի արգելում ոչ Լևոն Տեր-Պետրսյանին, ոչ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել և իրենք այդ հայտը ներկայացրել են:
Լևոն Տեր-Պետրոսյանի մասով, չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեություն, Գագիկ Ծառուկյանի մասով՝ ժամանակը ցույց կտա:
Գնահատականներ տալու խնդիր չեմ տեսնում: Մեր գործունեությունը մենք չենք կապում այդ ուժերի հրապարակ մտնելով կամ չմտնելով: Մեր պայքարը գործող իշխանության դեմ է», – ասաց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































