Քրիստինա Ագիլերան դեկտեմբերի 18-ին դառնում է 36 տարեկան, բայց աշխարհահռչակ երգչուհին որոշել է չսպասել այդ օրվան և արդեն խնջույք է կազմակերպել, հաղորդում է Hollywood Life-ը։
Միջոցառմանը մասնակցել են մի շարք հայտնի անձինք, այդ թվում Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները, որը Ագիլերայի երկրպագուն է։ 19-ամյա Ջեները խնջույքին ներկայացել է հագուստով, որը ժամանակին կրել է Ագիլերան։
Քայլի Ջեները Instagram-ում երկրպագուների համար տեսանյութ է հրապարակել, որում ռեալիթի շոուի աստղը համբուրվում է Ագիլերայի հետ։












































