Neonode ընկերությունը մշակել է սարք, որը նոթբուքերի էկրանը դարձնում է սենսորային։ AirBar սարքն իրենից ներկայացնում է բարակ մագնիսական շերտ, որն ամրացվում է մոնիտորին։
AirBar-ին անհրաժեշտ է սնուցում, որն այն ստանում է USB բնիկի միջոցով։ Մագնիսական շերտը որևէ այլ կարգավորումներ չի պահանջում։ Սարքի արժեքը 70 դոլար է՝ հայտնում է ilenta.com-ը։







































