Կանադացի մոդել ու դերասանուհի Պամելա Անդերսոնը կգլխավորի ավտոարշավային Racealliance թիմը, որը 2006-2008 թթ. հանդես է եկել FIA GT առաջնությունում:
Այն ժամանակ թիմը հանդես էր գալիս «Ասթոն Մարտին» ավտոմեքենաներով, հայտնում է ITAR-TASS-ը:
Թիմը երկարատև դադարից հետո կվերադառնա առաջնութուն ու կմասնակցի ներկայիս FIA GT սեզոնի երեք եզրափակիչ փուլերին:
Թիմի ղեկավարության պլանների մեջ է մտնում նաև NASCAR-ի ավտոարշավների մրցություններին մասնակցելը։










































