Դալայ-լամայի կայքում վիրուս էր թողնվել՝ հաղորդում է The Times-ը: Դրա հետևանքով վարակվել էին այդ կայքի չինական տարբերակի այցելուների համակարգիչները:
Ինչպես համարում են «Կասպերսկու լաբորատորիայում»՝ կայքի վարակումը կարող է ուղղված լինել մարդու իրավունքների համար պայքարող ակտիվ մարտիկների հետախուզմանը, ովքեր ռեսուրսի մշտական այցելուներից են:
«Կասպերսկիի լաբորատորիայի» աշխատակից Քուրթ Բաումգարթները խորհուրդ է տվել օգտատերերին հեռու մնալ ոչ միայն դալայ-լամայի, այլև Կենտրոնական տիբեթյան ադմինիստրացիայի կայքերի չինական տարբերակներից: Զգուշության նման միջոցների պետք է հետևել այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետները չեն լուծել խնդիրը:








































