«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ մայիսի 22-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ էր ստացվել, որ նույն օրվա Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ էր:
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին, հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:







































