Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքի ռազմական ճամբարի հարևանությամբ գրանցված ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40 և վիրավորվել է 70 մարդ։
Այդ մասին հայտնել են տեղի անվտանգության ծառայությունները, որոնց հաղորդմամբ՝ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Վերջինս իրեն պայթեցրել է զինվորականների հարևանությամբ, որոնք հերթ էին կանգնել աշխատավարձ ստանալու համար։
Հարձակման պատասխանատվությունը դեռ չի ստանձնել Եմենում գործող ահաբեկչական և ոչ մի խմբավորում։ Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի և 30 վիրավորի մասին։ 2014 թվականից Եմենում զինված հակամարտություն է ընթանում կառավարական զորքերի ու շիա ապստամբների միջև։











































