Կահույք արտադրող IKEA ընկերությունը 4 քամու էլեկտրակայան է ձեռք բերել Իռլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիթրիմ կոմսությունում: Այս մասին հաղորդում է PTE հեռուստաալիքը:
Էլեկտրակայանների հզորությունը, որոնք կսկսել գործել արդեն հաջորդ տարվանից, ժամում 25 գ/վատտ է: Դա բավարար կլինի IKEA-ի երկու՝ Դուբլինի և Բելաֆասթի խանութներում էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելու համար:
Ընկերության ներկայացուցիչ Ջոաննա Յարոուն նշել է, որ քամու էներգիայի օգտագործումը կօգնի ոչ միայն նվազեցնել մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակությունը, այլև զգալիորեն կնվազեցնի ձեռնարկության ծախսերը: