Փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունները շատ հմուտ են ժողովրդի բարոյահոգեբանական հոգեվիճակի վրա ազդելու հարցում և մեծ ռեսուրսներ ունեն: Նրանց դեմ բացահայտ պայքարը, առաճակատումը արդյունք չի տալիս: Միշտ էլ կգտնվեն մի քանի անինքնասեր ոստիկաններ, որոնք իրենց պետի կարգադրությամբ ցուցմունքներ կգրեն առանց խղճի խայթ զգալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի ժամանակ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը:
«Իշխանությունների գերխնդիրը իշխանությունը պահպանելն է: Կոպիտ սխալներ չանել և ցնցումներ չառաջացնել. սա իրենց համար բավարար պայման կլինի մինչև ընտրությունները, դրանից հետո գալու է ժողովրդին «քերթելու» ժամանակը»: Ընտրություններից հետո լինելու է միակուսակցական համակարգ. լինելու է «գենսեկ»,- նշեց Հ. Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































