Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ կրկին պատրաստվում է դիմել ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար: Հայաստանի մասնակցության հարցը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է։ Մինչդեռ Հայաստանը 50 տոկոսանոց շեմը չի հաղթաարել, որպեսզի կարողանա մասնակցել ծրագրի երկրորդ փուլին:
Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին դադարեցվել էր 2008 մարտիմեկյան իրադարձություններից հետո:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ՝ ծրագրի պահանջները նախորդ տարիների համեմատ խստացվել են:
Նրա խոսքով՝ ցուցանիշները երեք խմբի են դասակարգված՝ տնտեսական, քաղաքական և սոցիալական, 20 ցուցանիշներով դիտարկում են՝ երկիրը բավարո՞ւմ է անհրաժեշտ շեմը, թե՞ ոչ:
«Հայաստանի ֆինանսավորումը դադարեցվել էր երեք հիմնական ցուցանիշների չբավարարելու պատճառով: Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս կոռուպցիայի բարձր մակարդակն այն ցուցանիշներից մեկն է, որի պատճառով Հայաստանը չի բավարարել ծրագրի պահանջները:
Անբավարար է նաև քաղաքական անազատությունների, տեղեկատվության ազատության ցուցանիշը: Նաև սոցիալական խմբի ցուցանիշներից անբավարար է պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացվող միջոցների չափը, կա նաև մի ցուցանիշ՝ նախնական կրթությանը տրվող ֆինանսական միջոցների անբավարար լինելը: Տնտեսական խմբի ցուցանիշները դրական էին»,- նշեց Վարուժան Հոկտանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:




































