Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: Դատարանը ճանաչել է, որ ոստիկանությունը քաղաքի փողոցներում մարդկանց խուզարկում է ռասայական հողի վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դատարանն այդ որոշումը կայացրել է երկուշաբթի: Դատավորի խոսքով՝ ոստիկանները կանգնեցնում ու խուզարկում են ցանկացածին, իսկ նման գործողությունները հակասում են ԱՄՆ սահմանադրությանը:
Բլումբերգի խոսքով՝ խուզարկություններն ու փողոցում կասկածելի մարդկանց ձերբակալությունները թույլ են տվել նվազեցնել քաղաքում հանցավորության մակարդակը:









































