Թուրքիան որոշել է ժամանակավորապես փակել իր մշակութային կենտրոնը և առևտրային ներկայացուցչությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ առևանգվել են Turkish Airlines ավիաընկերության 2 օդաչուները: Այս մասին հայտարարել է Լիբանանում Թուրքիայի դեսպան Ինան Օզյըլդիզը:
«Թուրքիայի մշակութային կենտրոնը և առևտրային ներկայացուցչությունը Բեյրութում դադարեցնում են իրենց գործունեությունը՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասել է դեսպանը:
Թուրքական 2 հաստատությունների փակումը Բեյրութում տեղի է ունեցել լիբանանյան շիաների խմբավորման կողմից 2 թուրք օդաչուներին առևանգելուց 3 օր անց: Խմբավորման հայտարարությունում նշվում է. «2 թուրք օդաչուներն էլ մեր հյուրերը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել 2012 թ. մայիսին Սիրիայում առևանգված մեր եղբայրները, որոնց ճակատագրի համար պատասխանատվություն է կրում Թուրքիան»։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:








































