Կոստա Ռիկայի իշխանությունները ցանկանում են փակել բոլոր պետական գազանանոցները և դրանց բնակիչներին ազատ արձակել բնության գրկում: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Շրջակա միջավայրի նախարար Ռենե Կաստրոն բացատրել է, թե ինչու ինքը ճիշտ չի համարում կենդանիներին վանդակում պահելը: Նա հիշել է այն թութակի մասին, որին իրեն տատիկն էր նվիրել: «Մի օր մենք թութակին բակ դուրս հանեցինք: Նա տեսավ թռչող թութակների երամը և թռավ նրանց հետ»,- ասել է Կաստրոն:
Արդեն որոշված է, որ Սան Խոսեում Սիմոն Բոլիվարի անվան գազանանոցը, որը խոշորագույնն է երկրում, բուսաբանական այգու կվերածեն:
Այն կենդանիներին, որոնց չի հաջողվի ազատ արձակել, կտեղավորեն վայրի բնության պահպանության կենտրոնում:











































