Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա իրանցի գործընկեր Հասան Ռոհանին պայմանավորվել են անցկացնել ՕՊԵԿ-ի անդամ երկրների և գործընկեր երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպել 2017 թվականի առաջին եռամսյակում։
Մադուրոն հայտարարել է. «Ես Ռոհանիին առաջարկեցի համատեղ 2017 թվականի առաջին եռամսյակին գումարել ՕՊԵԿ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողով։
Այն կարևոր է նավթային շուկայի ու նավթի գների կայունացման նոր մեխանիզմ հաստատելու համար, և մենք պայմանավորվել ենք անել դա»։
Ավելի վաղ Ռոհանին հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ի անդամները պետք է աշխատեն համատեղ, որպեսզի ապահովվի նոյեմբերին նավթային շուկայի կայունացման համաձայնագրի իրագործումը։




































