Ուկրաինական դիզայներական CYAN գործակալությունն օրիգինալ լուծում է առաջարկում աշխարհի կարևոր խնդիրներից մեկի համար՝ ինչպես փռից տուն հասցնել թարմ բագետը: Բագետները սովորական տոպրակների մեջ չեն տեղավորվում և շատ արագ կորցնում են իրենց թարմությունը:
Իսկ ահա Baguette Bag պայուսակի մեջ մեկ բագետ է տեղավորվում և թույլ տալիս դրան մնալ ամբողջական, մաքուր, թարմ և ձեռքերն էլ չի զբաղեցնում: Պայուսակը կարելի է ուսին գցել կամ մեջքով անցկացնել:
Այժմ հասանելի է պայուսակի 4 գույն՝ շագանակագույն, դեղին, կանաչ և գորշ: Պայուսակը կարելի է պատվիրել գործակալության կայքում՝ 30 եվրոյով, հաղորդում է Kedem-ը:










































