Ճապոնիայի մայրաքաղաքում, որտեղ շարունակվում են ուժեղ տեղումները, մոտ 12 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է ՏԵՊԿՕ ընկերությունը, որի տեղեկությունների համաձայն՝ առանց էլեկտրականության մնացել է 11,800 տուն:
Ամենայն հավանականությամբ, դա կապված է կայծակի հարվածի հետ:
Այս պահին պարզվում են վթարի կոնկրետ պատճառները, հայտնում է ITAR-TASS-ը: