Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Մի քանի տարի է՝ մնացել ենք նույն դասարանում. ՓՄՁ զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ

Արդեն 4-5 տարի է գործում է ՓՄՁ խորհուրդը, որի միջոցով չլուծված հարցերը դառնում են քննարկման առարկա և հենց վարչապետի սեղանին են դրվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հարկային օրենսգրքում խնդրահարույց մասեր կան. «Նախ պետք  է «գույքագրվեին» մինչ այժմ եղած չլուծված հարցերը, ինչը պատշաճ ձևով չի կատարվել: Ցավոք, Հարկային օրենսգիրքը ֆիսկալ քաղաքականության տեսանկյունից մշակվեց: Ընդհանուր մոտեցում, ընդհանուր տեսլական պետք է լիներ… Եվ երրորդ՝ երաշխիքներ պետք է լինեն, որ եթե չկիրառվեն օրենսգրքի դրույթները, ապա ինչ կլինի: Միակ երաշխիքը շարունակում է մնալ ՊԵԿ-ին կից գործող գանգատարկման հանձնաժողովը:

Մենք առաջարկում ենք Վրաստանի օրինակով բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ներդնել՝ որպես հակակշիռ ինստիտուտ, որպես երաշխիք, որ ընդունված դրույթները կիրառվելու են: Սակայն դեռևս չունենք այս ինստիտուտը»:

Հ. Ավագյանի խոսքով՝ կառավարությունը փոխվեց, բայց նախորդ կառավարության ներկայացրած ՀՕ-ն ընդունեվեց նոր կառավարության կողմից: Նրա գնահատմամբ՝ Հարկային օրենսգրքի ռեֆորմը շատ ցաքուցրիվ արվեց: Հ. Ավագյանը հույս հայտնեց, որ 2017-ին ինչ-որ դրույթներ կփոփոխվեն կամ կհանվեն ՀՕ-ից:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավարի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ կուտակվել է վստահության պակասը, որը նաև բիզնես միջավայր է մտել. անհրաժեշտ է վստահությունը բարձրացնող կոնկրետ քայլեր անել:

«Բիզնես միջավայրի ներկայացուցիչների և կառավարության միջև քննարկումներ կլինեն,- վստահեցրեց Ավագյանը և հավելեց՝ կողմնակից եմ, որ պետություն- մասնավոր հատված երկխոսությունը լինի պարբերաբար, կարգավորման մեխանիզմներ կիրառվեն, բայց մենք գնում ենք արագ լուծումների ճանապարհով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում