Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կոնգրեսում քննարկվել է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Կոնգրեսի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայում Էրդողանի կողմից խոսքի, մամուլի, կրոնի և հավաքներ իրականացնելու ազատությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու փաստը:
Միաժամանակ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած CDU ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիան Եվրամիության ռազմավարական գործընկերն է, որին չեն ցանկանում կորցնել, հետևաբար, անհրաժեշտ է չդադարեցնել նրա հետ բանակցային գործընթացը: Թեպետ միության որոշ ներկայացուցիչներ կոնգրեսի ժամանակ կոչ են արել հակառակը` դադարեցնել բանակցությունները, սակայն այդ կոչերը չեն ընդունվել:











































