Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է մամուլում ապատեղեկատվության գերակայությունը՝ անվանելով այն «վատագույն վնասը, որ կարող են պատճառել ԶԼՄ-ները»։
Հովվապետը հանրության կողմից կեղծ նորությունների սպառումը համեմատել է կոպրոֆագիային հակված լինելու հետ։
Բելգիական կաթոլիկ Tertio պարբերականի հետ հարցազրույցում Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ԶԼՄ-ները պետք է լինեն ավելի հասկանալի, ավելի թափանցիկ և չիջնեն կոպրոֆագիայի մակարդակի։
Նրա խոսքով՝ մարդիկ չեն կարողանում լուրջ եզրակացություններ անել այս կամ այն իրավիճակում, եթե ԶԼՄ-ները նրանց են հասցնում միայն իրականության մի մասը, այլ ոչ թե ընդհանուր պատկերը։
Հովվապետն այդպես է մեկնաբանել ԱՄՆ-ում ընտրարշավի ընթացքում ոչ հավաստի հաղորդագրությունների հրապարակման հետ կապված սկանդալը, որն անդրադարձել էր նաև իր վրա։ Տեղեկություններ էին հրապարակվել, թե պապն աջակցություն է հայտնել թեկնածուներից մեկին։







































