Հունիսի 11-ին Լոս Անջելեսի Գլենդելի Beyond the Stars Palace-ում՝ «Stars» կինոթատրոնում ցուցադրվելու է Տիգրան Պասկևիչյանի՝ մարտի 1-ի դեպքերի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն և քաղաքացիների հարցերին կպատասխանեն ֆիլմի սցենարի հեղինակ, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը: