Բրիտանական Լեսթերշիր կոմսությունում Kennel Club-ն անցկացրել է շների ճկունության փառատոն, որը մարդու չորքոտանի բարեկամներին նվիրված նմանօրինակ խոշորագույն և ամենահանրաճանաչ միջոցառումն է:
Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից իրենց տերերի հետ ժամանած 2200 շներ:
Մրցույթին մասնակցող շների ուղու վրա եղել են տարբեր բարձրության խոչընդոտներ: Միջոցառումից լուսանկարներ է ներկայացնում բրիտանական The Guardian պարբերականը:









































