Սիրիայում մեկ օրում մոտ 3000 գրոհայիններ ինքնակամ վայր են դրել զենքը և միացել կրակի դադարեցման ռեժիմին։ Նրանք իրենց ընտանիքների հետ լքել են Դամասկոսից ոչ հեռու գտնվող Հան-էլ-Շեյխ քաղաքը և ուղևորվել Իդլիբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Տևական և տանջալից բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն՝ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին գրոհայինների միանալու վերաբերյալ։ Բանակցությունները շատ լարված են անցել, նաև շատ բարոյական ջանքեր են պահանջվել»,-նշել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Լեշչենկոն։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները հանձնել են ավելի քան 500 միավոր զենք, դիպուկահարի հրացաններ, մի քանի տասնյակ 120 մմ ականանետեր։










































