Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշանակել է երկրի երկու փոխնախագահների: Այս մասին հաղորդում է Fars News գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ Մուհամմադ Բագիր Նոբհաթը նշանակվել է պլանավորման և ռազմավարական վերահսկման հարցերով փոխնախագահ, իսկ Էլհամ Ամինզադեն՝ իրավական հարցերով փոխնախագահ:
Նոբհաթը Իրանի Չափավորության և զարգացման կուսակցության գլխավոր քարտուղարն է: Նա եղել է խորհրդարանի անդամ 4 նստաշրջաններում անընդմեջ: Նոբհաթը նաև զբաղեցրել է Ռոհանիի նախագահական քարոզարշավի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը:
Ամինզադեն առաջին կինն է, որը պաշտոն է ստացել Ռոհանիի կառավարությունում: Նա եղել է Իրանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամ:
Ավելի վաղ Ռոհանին Մորթեզ Բանկին նշանակել էր կատարողական հարցերով փոխնախագահ, Էշաղ Ջահանգիրիին՝ առաջին փոխնախագահ, Մոհամեդ Նահավանդիանին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար:









































