Սիրիացի զինծառայողները Հալեպի Մասակին-Հանանո թաղամասի սանրման գործողության ընթացքում հայտնաբերել են պահեստ՝ թունավոր նյութերով, որոնք կիրառվել են գրոհայինների կողմից գնդակոծությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ալ-Նուսրա») խմբավորման ահաբեկիչները վերածել էին դպրոցներից մեկը քիմիական զինամթերքի արտադրության արհեստանոցի։
Նոյեմբերին նրանք երկու անգամ գնդակոծել են Հալեպի արևելյան Նեյրաբ և արևմտյան Մինյան շրջանները թունավոր նյութերով լցոնված արկերով։ Արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ ու զինծառայողներ են տուժել, ովքեր հոսպիտալացվել են շնչահեղձության ախտանշաններով։
Հոկտեմբերի 31-ին քլորով արկեր էին կիրառվել քաղաքի հարավային Էլ-Համդանիա թաղամասի գնդակոծման ժամանակ՝ վնաս հասցնելով 48 մարդու։









































