Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգանում են դրական տեմպով։
Խոսելով իրանա-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Լարիջանին ընդգծել է, որ եթե Դոնալդ Թրամփը հավատարիմ մնա իր խոսքերին, ապա նա կվարվի ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայից ավելի խելամիտ։
Նա ընդգծել է, որ ներկայումս անհնար է կոնկրետ ասել, թե Իրանի հանդեպ ինչ դիրքորոշում կզբաղեցնի Թրամփը. «Դոնալդ Թրամփն ասել է, որ չպետք է այնպես ստացվի, որ ծախսվի 6 միլիարդ դոլար, իսկ արդյունքում զոհվեն 5000-6000 ամերիկացի զինվորներ։
Եթե Թրամփը հավատարիմ մնա իր խոսքերին, ապա կվարվի ավելի խելամիտ՝ համեմատած նախորդ նախագահի հետ։ Իրանն ունի իր դիրքորոշումը տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ամերիկան լարվածություն է տեղծել տարածաշրջանում»։












































