Ջենիֆեր Էնիսթոնը ծնվել է 1969թ.՝ դերասանների ընտանիքում: 11 տարեկանում աղջնակն արդեն սկսել է զբաղվել դրամատիկական արվեստով, իսկ 18-ում ընդունվել է Նյու Յորքի արվեստների դպրոցը:
Հոլիվուդ գալով՝ Էնիսթոնը սկսեց նկարահանվել սերիալներում, սակայն շատ նախագծեր փակվեցին, մյուսները սուր քննադատության արժանացան:
1994-ին, սակայն, նա նկարահանվեց «Ընկերներ» հեռուստասերիալում, որը նրան, համաշխարհային հռչակ բերելուց բացի, արժանացրեց նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:
10 տարվա ընթացքում նկարահանվելով «Ընկերներ»-ում՝ Էնիսթոնը այդ նախագծի ավարտից հետո էլ նախապատվությունը տվեց կատակերգություններին:
Դերասանուհու տեսքը՝ բաց գույնի մազեր, գեղեցիկ մարմին, թվում է, չի փոխվել 20 տարվա ընթացքում: Այստեղ արդեն ուրույն տեղ ունի ոչ միայն գենետիկան, այլև առողջ կենսակերպը: Ջենը շատ տարիներ արդեն յոգայով է զբաղվում, հաղորդում է Spletnik.ru-ն:









































