Սենատոր Ջոն Մակքեյնը «հիանալի, սակայն ոչ բավարար» է համարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելը:
Մակքեյնը նաև ասել է, որ «ԱՄՆ-ը պետք է ավելին անի, քան ուղղակի հանդիպումը չեղյալ հայտարարելը»: «Օրինակ՝ արժե ընդլայնել Մագնիտսկու ակտը»,- հանրապետականի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Նա նաև կարծում է, որ «ԱՄՆ-ը պետք է հասնի եվրոպացիների հետ ազատ վաճառքի վերաբերյալ համաձայնագիր կնքելուն այն բանի համար, որ նրանք այդքան կախված չլինեն ռուսական նավթից, Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելուց և ԱՄՆ ՀՀՊ-ները Եվրոպայում տեղակայելու համար»:
«Դա հակամարտություն չէ, դա միայն իրատեսական մոտեցում է այն երկրին, որը չի գործում աշխարհում խաղաղության շահերից ելնելով»,- հայտարարել է Մակքեյնը:











































