Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
Նախօրեին Վալսը հայտարարել էր 2017թ․ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վալսը Ֆրանսիայի նախագահի նստավայր է ժամանել երեքշաբթի առավոտյան։ Նրա հանդիպումը Ֆրանսուա Օլանդի հետ տևել է ավելի քան կես ժամ։
Նախնական տվյալներով՝ երկրի ՆԳ նախարար Բերնար Կազնյովը կփոխարինի Վալսին վարչապետի պաշտոնում։








































