Wednesday, 17 06 2026
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ

Պետական ապարատի օպտիմալացումը նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց և հնարավորություն: Այդ մասին նա նշեց կառավարությունում`լրագրողների հետ հանդիպմանը:

«Եթե արդյունավետ չէ, եթե շատ մարդ է, եթե շատ մարդու դեպքում պատասխանատվությունը լղոզվում է, փոխանակ անձնական պատասխանատվություն լինի` կոլեկտիվ անպատասխանատվություն է, դուք լրագրողների այն շարքո՞ւմ եք, ովքեր ասում են պետական կառավարումն արդյունավետ չէ, ուռճացված է և այլն: Ես` որպես ՀՀ քաղաքացի, մի փոքր էլ վարչապետ, ասում եմ` այստեղ աշխատում է 120 մարդ և բյուջեից 40 կամ 50 մարդն ավելի փող են «ուտում»: Ես 70-ով որ աշխատեմ, 40-50 մարդու աշխատավարձը մեկ ուրիշ տեղ կարող եմ դնել` չրի գործարան բացել, արտադրություն ստեղծել, որտեղ կլինի աշխատատեղ: Ճի՞շտ եմ անում, թե՞ սխալ»,- հարց ուղղեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ կրճատումների ամփոփ պատկերը չունի, բայց յուրաքանչյուր անգամ, երբ ասում է, որ այս կամ այն ԾԻԳ-ի կրճատման արդյունքում այդքան մարդ է կրճատվում և 264 մլն դրամ տնտեսվում, միանգամից մտածում է, թե այդ միջոցը որքան տրամաբանական աշխատատեղ կարող է ստեղծել:

«Եթե մի աշխատատեղ էլ չստեղծեմ, ունենալով վատ կառավարում և ավելորդ մարդ, պետք է նա դուրս գա: Եթե դա չանեմ, պետական ապարատն ուռճացնեմ, կասե՞ք, որ ես հերոս եմ և գործազրկության դեմ պայքար եմ տանում: Չեք ասի` չէ՞»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` կառավարումը ևս արվեստ է, գիտություն, որն ունի կանոններ, որտեղ հստակ գրված է` եթե մի գործը կարող է 6 մարդ կատարել, 5 մարդ պետք է վերցնել: «Եթե թվում է, թե 6-ի փոխարեն 10 մարդ վերցնես` գործն ավելի լավ է կատարվելու, հստակ իմացիր` չի կատարվելու: Անձնական պատասխանատվությունից անցնելու են կոլեկտիվ անպատասխանատվության»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում