Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք է հայտնել իր իտալացի գործընկեր Մատեո Ռենցիի հրաժարականի կապակցությամբ։
Այդ մասին հայտարարել է Մերկելի մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը. «Կանցլերը Իտալիայի վարչապետի հրաժարականի լուրն ընդունել է ափսոսանքոց։
Նրանք հիանալի աշխատել են Մատեո Ռենցիի հետ և վստահել են միմյանց, սակայն իտալացի ընտրողների ժողովրդավարական որոշումը, ինչպես նաև հենց իր վարչապետի որոշումը, արժանի է հարգանքի»։
Զայբերտն ընդգծել է, որ Բեռլինը հետագայում նույնպես մտադիր է սերտորեն համագործակցել Իտալիայի կառավարության հետ՝ անկախ նրանից, թե Ռենցիի հրաժարականից հետո ով կգլխավորի այն։
Ռենցին խոստացել էր հրաժարական տալ, եթե իտալացիները մերժեն սահմանադրական բարեփոխումների իր պլանը։ Հանրաքվեի ժամանակ դրան աջակցել է ընտրողների 39-45 տոկոսը՝ անհրաժեշտ 57-61 տոկոսի փոխարեն









































