Վերջերս ամերիկյան Allure պարբերականին տված հարցազրույցում թոփ-մոդել Քեյթ Մոսը պատմել է իր խնդիրների՝ բարդույթների, «նյու» ժանրում առաջին նկարահանումների ու իր նոր մարմնի մասին, տեղեկացնում է woman.ru-ն:
Աստղերը սովորաբար հազվադեպ են խոսում իրենց թերությունների մասին, թոփ-մոդելներն՝ առավել ևս:
Նորաձևության աշխարհը շատ դաժան է, այնտեղ լացն ընդունված չէ: Այդուհանդերձ, 39-ամյա Քեյթը որոշել է պատմել այն մասին, թե ինչքան ծանր է իր աշխատանքը:
Պարզվում է՝ անգամ թոփ-մոդելներն ունեն բարդույթներ, որոնց դեմ պայքարում են տարիներով ու անգամ՝ տասնյակ տարիներով, ինչպես Քեյթի դեպքում է:
Նա երկար ժամանակ կարծել է, որ իր կուրծքը շատ տափակ է, ինչի հետևանքով վախեցել է անգամ մերկանալ տեսախցիկի առաջ:
Բանն այն է, որ մյուս մոդելների համեմատ՝ նա չափազանց նիհար է ու տափակ: Ինչ-որ պահի նա որոշել է անգամ կուրծքը վիրահատել ու իմպլանտներ տեղադրել, սակայն ժամանակին հետ է կանգնել այդ մտքից:
Allure ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում Քեյթը խոստովանել է, որ իրեն հաճախ են հարցեր տվել անորեքսիայի մասին: «Բայց ես երբեք հիվանդ չեմ եղել: Դրա պատճառով ինձ հաճախ տանջում էին մտքերը, թե ինչ-որ մեկը ինձ վրա է դնում այդ հիվանդության պատասխանատվությունը»,- ասել է նա:
Հիմա Մոսն ընդմիշտ ազատվել է իր բարդույթներից, սակայն տարիների հետ նրան սկսել են տանջել ցելյուլիտի հետ կապված խնդիրները:








































