Ամերիկացի թոփ-մոդել Քրիստի Թարլինգթոնը դարձել է Calvin Klein Underwear-ի աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը: Նա 44 տարեկան է, սակայն թարմ և հիանալի տեսք ունի:
Սուպերմոդել ՔրիստիԹարլինգթոնը ոչ միայն Calvin Klein Underwear-ի դեմքն է, այլև աշուն-ձմեռ գովազդային արշավի մեջքը և կոնքերը: Նույնիսկ հպանցիկ հայացքը կանանց կստիպի շատ քիչ ուտել, իսկ տղամարդիկ կգնեն գովազդված ներքնաշորերը՝ հուսալով, որ իրենց զուգընկերուհին թեկուզ քիչ, բայց Թարլինգթոնին կնմանվի:
Ասենք, որ մոդելն այս ապրանքանիշի համար առաջին անգամ նկարահանվել է 25 տարի առաջ: Այժմ երկու երեխաների մայրն ավելի լավ տեսք ունի, քան այն ժամանակ: Այդ ամենը յոգայի շնոհիվ, որով Քրիստին արդեն 20 տարի զբաղվում է:






































