Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Կարեն Կարապետյանով փորձ է արվում Հայաստանում հաստատել Պուտին-Մեդվեդև տանդեմի ինստիտուտը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն: Չեն բացառվում այլ դաշինքներ նույնպես: Եթե նախորդ ընտրությունների հետ զուգահեռներ անցկացնենք, ինչո՞վ է պայմանավորված այս անգամ դաշինքների առատությունը:

– Քաղաքական ուժերը վերարժևորում են իրենց անցած ուղին և հավանաբար, գտել են, որ միայնակ հանդես գալու տարբերակը պակաս արդյունավետ է լինում, քան դաշինքով ընտրությունների գնալը: Սակայն, այստեղ պետք է փորձել հասկանալ նաև, թե որոնք են այսպես մտածելու պատճառները, ինչն է ստիպում քաղաքական ուժերին մտածել, որ դաշինքներով հանդես գալն ավելի արդյունավետ է: Եվ այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Նախ, դաշինքներով հանդես գալը ինքնին, դեռևս չի նշանակում, որ դա ավելի արդյունավետ է, քան միայնակ հանդես գալը: Եթե դաշինքով ընտրություններին մասնակցելը պարտադիր կերպով ավելի արդյունավետ լիներ, ուրեմն ամբողջ աշխարհում բոլոր քաղաքական կուսակցությունները միշտ կձգտեին դաշինքներ կազմել և միայն այդպես մասնակցել ընտրություններին, բայց իրականությունը այդպես չէ: Որոշ դեպքերում, կոնկրետ իրավիճակից ելնելով, կուսակցությւոնները նախընտրում են դաշինքներ կազմել, իսկ որոշ դեպքերում շատ ավելի արդյունավետ է լինում միայնակ հանդես գալ ընտրություններին: Եվ անկեղծ ասած՝ հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների կողմից դեռևս չեն բերվել այս ընտրություններ կոչվող միջոցառմանը դաշինքով հանդես գալու օգտին խոսող համոզիչ փաստարկներ: Սովորաբար, ասում են, որ դաշինքը ուժեղացնում է ընդդիմադիր քաղաքական ուժերին, բայց ինչո՞վ, ինչպե՞ս… Այսինքն՝ ինչ ռեսուրսներ է ավելացնում միավորվելը, ինչի պակասն են զգում քաղաքական ուժերը, որը լրացնում է դաշինքը: Կարծում եմ, որ եթե քաղաքական ուժերը հստակ բացահայտեն, թե որոնք են իրենց պարտության հիմնական պատճառները՝ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի փորձաքննության ենթարկել դաշինքով հանդես գալու հիմքում ընկած փաստարկները:

– Մյուս կողմից, եթե հայացքների ընդհանրություն չկա, ինչի՞ շուրջ են միավորվում: Մեկը ընդգծված արևմտամետ է, մյուսն անհասկանալի է արտաքին կողմնորոշումներում: Օրինակ՝ Նիկոլ Փաշինայնն ու Էդմոն Մարուքյանը ինչպե՞ս են միավորվում: Այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք:

Բոլոր տեսակի վերլուծություններ անելիս մենք չպետք է մոռանանք, թե ինչպիսին է Հայաստանում դե ֆակտո հաստատված քաղաքական ռեժիմի էությունը: Վերջինով են պայմանավորված քաղաքական գործընթացները և քաղաքական ուժերի շարժուձևը: Հայաստանում չկան ժողովրդավարական պետություններին հարիր խաղի կանոններ, ընտրությունների մեխանիզմը շարունակում է կաթվածահար մնալ: Եվ այս պարագայում առաջնային համարել բացառապես քաղաքական գաղափարախոսությունների հիման վրա դաշինքներ ստեղծելը և այդ հարցը դարձնել ընդդիմության քաղաքական օրակարգի համար մեկ հարցը, կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ: Իհարկե, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական երկրներում սովորաբար դաշինք են կազմում գաղափարապես իրար մոտ գտնվող քաղաքական ուժեր, ասենք, ձախերը իրենց դաշինքն են ստեղծում, աջերը՝ իրենցը. բայց լինում է նաև այնպես, որ ձախերն ու աջերը միավորվում են, սակայն դա նշանակում է, որ ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ է գտնվել սոցիալ-տնտեսական քաղաքականության առումով, և տարբեր գաղափարախոսություն դավանող կոնկրետ ուժերին ձեռնտու է դարձել ժամանակավորապես միավորվելը: Բայց այս ամենը արդիական է ժողովրդավարական երկրների համար:

Իսկ Հայաստանում ո՞րն է ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական խնդիրը: Եթե ընտրական մեխանիզմը կաթվածահար վիճակում է, իսկ այս դրույթը ընդունվում է ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժերի կողմից, արդյո՞ք հիմնական խնդիրը չպետք է լինի այդ վիճակի վերացումը, և այստեղ արդեն քաղաքական գաղափարախոսությունը երկրորդական դեր է խաղում միասնական ծրագիր կազմելու առումով: Այսինքն՝ միասնական ծրագիրը ձևավորվում է, ոչ թե իշխանափոխությունից հետո անելիքի շուրջ, այլ ընտրությունների և այլ ժողովրդավարական ինստիտուտների հիմնման խնդրի շուրջ:

– Նոր ԸՕ-ն, ըստ ընդդիմադիրների, ընտրակեղծիքները կզսպի, կբացառի կարուսելը: Ավելին, վերջին ընտրություններին խախտումներ գրեթե չեն արձանագրվում: Այդ դեպքում ընտրությունները, ինչպես Դուք եք բնորոշում, չե՞ն կայանում, թե՞ կայանում են, պարզապես անհնար է լինում հաղթել ՀՀԿ-ին:

– Ընտրություններ չեն կայանում, բայց ընտրությունների չեզոքացման մեխանիզմները որոշ փոփոխությունների են ենթարկվել, կարելի ասել, որ դրանք մի փոքր նրբացել են: Իմիջիայլոց, ռադիկալ դեմոկրատական փոփոխություններ ցանկացող հանրության խնդիրներից մեկը հենց պետք է լինի այն, որ փորձի հասկանալ՝ ինչ մեխանիզմներով են ընտրությունները չեզոքացվում, և ուղիներ մշակի դրա դեմ: Բնականաբար, շատ քչերն են կարծում, որ ՀՀԿ-ն հաղթում է, որովհետև նա վայելում է հանրության մեծամասնության աջակցությունը: Իրականությունն այն է, որ ՀՀԿ-ն սերտաճել է պետության հետ և կարողանում է պետական լծակներն օգտագործել անհրաժեշտ քանակի ընտրողներ ընտրատեղամաս բերելու և իրենց անհրաժեշտ ձայներն ապահովելու համար: Եվ եթե ուշադրություն դարձնենք ընտրությունների մասնակցության ցուցանիշին, որը սովորաբար 60%-ից չի անցնում և ՀՀԿ-ի օգտին ստացված ձայների քանակին տոկոսային հարաբերակցությամբ, ապա կտեսնեք, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ ՀՀԿ-ն ստանում է ընտրելու իրավունք ունեցողների ինչ-որ կայուն փոքրամասնության ձայները: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ ՀՀԿ-ն կարողանում է վերարտադրվել այդ փոքրամասնության շնորհիվ: Այդպիսի փոքրամասնություն միշտ էլ առկա է լինում յուրաքանչյուր, թեկուզ թույլ ավտորիտար ռեժիմ ուենցող երկրում, և այն միշտ կայուն է: Սա պետք է միշտ հաշվի առնել: ժամանակակից որևէ ավտորիտար երկրում հնարավոր չի լինում անել այնպես, որ երկրում ընդհանրապես չլինի պրոիշխանական փոքրամասնություն, հնարավոր է միայն որոշակիորեն փոքրացնել այդ փոքրամասնության ծավալները: Բայց հիմնական ռեսուրսը, ընդդիմադիրների պոտենցիալ հաջողության բանալին այն 40 տոկոսն է, որը չի մասնակցում ընտրությունների, չի հավատում ոչ մեկին: Եվ եթե ընդդիմադիրները կարողանան ընտրություններին ապահովել ընտրողների շատ բարձր մասնակցության ցուցանիշ, թեկուզ, ասենք՝ 70-80 տոկոս, այդ դեպքում՝ ՀՀԿ-ին չափազանց դժվար է լինելու, նույնիսկ պետական լծակներն ամբողջապես օգտագործելով, ապահովել վերարտադրության համար անհրաժեշտ ձայները:

Այլըտնտրանքային, դեմոկրատական էլիտան պետք է կարողանա լուրջ աշխատանք տանել հանրության հետ, կազմակերպել հանրության մոբիլիզացիան, և հիմնականում այն հանրության, որը մշտապես չի մասնակցում ընտրություններին, քաղաքական գործընթացներին: Բայց ընդդիմադիր էլիտան դա կկարողա անել միայն այն դեպքում, երբ իր հանդեպ վստահություն կձևավորի այդ հանրության մոտ, երբ բարձր հեղինակություն կունենա և կկարողանա նոր դեմոկրատական շարժում ստեղծել: Իսկ դրա համար ընդդիմադիրներին անհրաժեշտ են ներքին ժողովրդավարական մեխանիզմներ, պրոֆեսիոնալիզմ և պայքարի հաջողված փորձեր:

– Ամենակարևոր հարցը՝ ՀՀԿ ընտրացուցակն է մնում, թե ով է գլխավորելու այն՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն՝ Կարեն Կարապետյանն է: ՀՀԿ-ի ներսում կատարված փոփոխությունները ինչպե՞ս եք գնահատում:

– ՀՀԿ-ի կազմը ընդամենը որոշակիորեն թարմացվել է: ԳՄ-ի կազմի մեծամասնությունը մնացել է իր դիրքում, ընդամենը մի քանի նոր սերնդի գործիչ մուտք է գործել ՀՀԿ վերին օղակ և այստեղ նոր խոշոր խաղացող է հայտնվել՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, որը ընտրություններին ՀՀԿ-ի կողմից կիրառվող փիարի հիմնաքարերից մեկն է լինելու: Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձում է և փորձելու է համոզել հանրությանը, որ գնում է բարեփոխումների՝ շատ լավ գիտակցելով, որ հանրության լայն շերտեր չեն փոխել իրենց բացասական վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ, որ հանրության զգալի հատված շարունակում է ոչ լեգիտիմ համարել ՀՀԿ-ի կառավարումը:

Քանի որ ակնհայտ բիրտ, բռնի մեթոդները մոդայիկ չեն (թեև հաճախ հենց միայն դրանց են ապավինում իշխանությունները ճգնաժամային իրավիճակներում) և հաճախ բավականին թանկ են նստում իշխանությունների վրա, նրանք ավելի հաճախ են դիմում քաղտեխնոլոգիաների և ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմանը, հոգեբանական դաշտում փորձում են ավելի մեծ աշխատանք տանել, բարեփոխիչի կերպար ստեղծել իրենց համար: Այստեղ հասկանալի է, որ որոշ «քաղաքական գործիչներ» ՀՀԿ-ում, այսինքն՝ նրանք, ովքեր տարիների ընթացքում իրենց վարքով շատերին զայրացրել են, նրանք ավելի շատ ստվերում կլինեն, և առաջին պլանում կլինեն ավելի երիտասարդ, քաղաքական լեզվին տիրապետող մարդիկ: Եվ սա իհարկե չի կարող որոշակի լարվածություն չառաջացնել այս կազմակերպության ներսում: Հասկանալի է, որ իշխող կազմակերպության վերնախավը բաղկացած է տարբեր հատվածներից, և ներիշխանական պայքարը երբեք չի դադարում, ուղղակի շատ դեպքերում այն կարող է չերևալ մակերեսին: Ամեն դեպքում, թեև որոշ ոլորտներում այս ամենի հետևանքով հնարավոր է նաև որոշակի ազատականացում տեղի ունենա, սակայն, ընդհանուր առմամբ, տպավորությունն այն է, որ Հայաստանում այժմ ստեղծվում է ավելի կենտրոնաձիգ, ավելի ավտորիտար քաղաքական ռեժիմ, փորձ է արվում ավելի ուժեղացնել Սերժ Սարգսյանի և իր մերձավոր շրջապատի դերակատարումը քաղաքական համակարգում: Հնարավոր է նաև, որ Կարեն Կարապետյանի վարչապետ և ՀՀԿ փոխնախագահ դառնալով, փորձ է արվում Հայաստանում հաստատել Պուտին-Մեդվեդև կրեմլյան հայտնի տանդեմի ինստիտուտը, որոշակի մոդիֆիկացիաներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում