Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Նույնիսկ եթե ԼՂ հարցին լուծում տրվի, հաքերային հարձակումները շարունակվելու են. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հավաստմամբ՝ նույնիսկ եթե Լեռնային Ղարաբաղի հարցին լուծում տրվի, հաքերային հարձակումները շարունակվելու են: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հաքերները շատ դեպքերում զուտ սպորտային հետաքրքրության համար են կայքեր կոտրում: Պատահել է, որ հայկական կայքերը ինդոնեզիական հաքերներ են կոտրել:

Հաքերային վերջին հարձակումների վերաբերյալ նա ասաց, որ ադրբեջանցիները գտել էին մի քանի կայք արտադրող կազմակերպության ծրագրային ապահովման մեջ խոցելիություն և դրանից օգտվելով՝ կոտրել էին այդ կազմակերպության արտադրած կայքերը: Սա արդեն կազմակերպության պատասխանատվության ոլորտն է, և միանշանակ որևէ գնահատական տալը շատ բարդ է: Նրա հավաստմամբ՝ մենք ունենք պաշտպանված պետական կայքեր, որոնք գտնվում են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ուստի անհանգստանալու առիթ քիչ կա: Նույնը չի կարելի ասել Արցախի կայքերի մասին, որոնք գտնվում են անվերահսկելի գոտում և հաճախ են ենթարկվում հաքերային հարձակումների:

Նրա մեկնաբանությամբ՝ այսօր բացի պետական կայքերից, շատ արժեքավոր ինֆորմացիա ունեն նաև մասնավոր կայքերը, օրինակ՝ լրատվամիջոցները կամ Կենտրոնական բանկի կայքը. «Պետությունը կարող է հսկել պետական հատվածը, սակայն մասնավոր հատվածը հնարավոր չէ: Պատկերացրեք՝ քաղաքում գողություններ են լինում: Տարբեր տներ կան, և ամեն մեկն իր չափով է պաշտպանում տունը: Արդեն կայքի տերը պետք է մտածի պաշտպանվածության մասին»:

Նա շեշտեց, որ լրատվամիջոցները հանդիսանում են ռազմավարական նշանակության օբյեկտներ, և եթե դրանք կոտրեն, անխուսափելի են անցանկալի հետևանքները. «Եթե խոշոր կայք կոտրեն և ապատեղեկատվություն տեղադրեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այդ կայքն ընթերցող լսարանի հատվածում: Սակայն որքանո՞վ գոհ կլինի տվյալ կայքը, եթե դրա բոլոր հոսքերը լինեն ազգային անվտանգության հսկողության տակ: Ինձ թվում է՝ կայքը դեմ կլինի դրան: Իրականում յուրաքանչյուր մասնավոր կայք ինքն իրեն պետք է պաշտպանի»:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ վերջին շրջանում հասարակական հնչեղություն ունեցող մի շարք մասնավոր կայքեր սկսել են զբաղվել իրենց անվտանգությամբ, սակայն դեռևս շատ են այնպիսիները, որոնք հնարավոր է հեշտությամբ կոտրել:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում