Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կիրակի օրը կայացած նիստի ժամանակ հաստատվել է «Ազադլիգ» կուսակցությունից Ահմեդ Աբդուլլահօղլի Օրուջի թեկնածությունը՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության համար:
ԿԸՀ նիստի ժամանակ նաև հաստատվել են հուլիսի 26-ին, օգոստոսի 2-ին և 10-ին ընդունված արձանագրությունները, և փոփոխվել է մի քանի ընտրական հանձնաժողովների կազմը:
ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը նշել է, որ ԿԸՀ դիմում է ստացվել Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեի թեկնածությունը գրանցելու համար:
«Այն պատճառով, որ Ալիզադեի և այլ թեկնածուների փաստաթղթերը կարգին չէին, նրանց թեկնածության հարցը կքննարկվի հաջորդ նիստի ընթացքում»,- ասել է Պանախովը:




































