Ferrari-ի կեղծ ավետոմեքենաների պատմությունը, որոնք հավաքել են Իսպանիայի հնարամիտ մի քանի գործարարներ, կեղծարարների ձերբակալմամբ չավարտվեց: Ընկերությունը պահանջել է Իսպանիայի ոստիկանությունից ոչնչացնել բոլոր կեղծված ավտոմեքենաները: Իրավապահների նկարահանած տեսանյութում երևում է, թե որքան որակով են կեղծվել ավտոմեքենաները:
Ferrari-ն չի կարողացել հանդուրժել, որ ինչ-որ մեկը թողարկում է լեգենդար մակնիշի սպորտային ավտոմեքենաների կեղծված տարբերակները, որոնք ընկերությունն ինքը համարում է արվեստի ստեղծագործություն:
Հիշեցնենք, որ Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել էր 8 մարդու, ովքեր զբաղվել են միջին դասի ավտոմեքենաները լյուքսայինի վերածելով: Կեղծված ավտոմեքենաների մեջ եղել են նաև «Ferrari»-ներ։
Կեղծված ավտոմեքենաները վաճառվել են էժան գնով՝ համացանցի օգնությամբ: Եթե մեկ Ferrari-ն արժե 200 000 դոլար, ապա կեղծվածը վաճառվել է 40 000 դոլարով:
Ոստիկանությունը երկու արհեստանոցներում հայտնաբերել էր 17 կեղծված Ferrari-ներ, ինչպես նաև այլ մակնիշի ավտոմեքենաներ: Ըստ ավտոարտադրողի՝ կեղծված ավտոմեքենաներն անմիջապես ոչնչացվել են տեղի իշխանությունների կողմից:









































