Հայաստանից արտահանման ծավալով ԵՄ երկրները առաջ են անցնում ԱՊՀ երկներից: Միության երկրներին է բաժին ընկնում մեր արտահանման ավելի քան մեկ երրորդը (35.8 տոկոս): Արտահանման ծավալով այդ երկրներից առաջատարներն են Բուլղարիան, Բելգիան և Գերմանիան:
Դեպի Գերմանիա արտահանման ծավալն այս տարվա առաջին կիսամայակում, անցած տարվա առաջին կիսմայակի համեմատ նվազել է 31.4 տոկոսով: Մյուս երկու ուղղություններով արտահանումն ավելացել է. դեպի Բուլղարիա `9.5 տոկոսով, դեպի Բելգիա` 32.7 տոկոսով: Արտահանման թռիչքային աճ հատկապես գրանցվել է դեպի Ավստրիա (6.3 անգամ), Հունգարիա (13.1 անգամ) և Իտալիա (6 անգամ):









































