Facebook-ում 5 մլն «լայքերին» նվիրված տոնակատարության շրջանակներում Porsche ընկերությունը սոցիալական ցանցի օգտատերերին առաջարկել է ստեղծել Porsche 911 Carrera 4S-ի հատուկ տարբերակ:
Ավտոմեքենայի տանիքը զարդարված էր սպիտակ գծերով: Սրահը լուսավորված էր երկնագույն լույսերով: Դռների փականները ալյումինից են: Այդ մետաղից է պատրաստված նաև ավտոմեքենայի այն գրությունը, որը հուշում է, թե որ մակնիշի ավտոմեքենայի ղեկին է նստած վարորդը:
Ինչպես հաղորդում է Porsche ընկերությունը՝ ավտոմեքենայի նախագծմանը մասնակցել է ավելի քան 54 հզ երկրպագու ամբողջ աշխարհից:












































