Պրահայի նոր քաղաքապետ Տոմաշ Խուդեչեկը որոշել է բարելավել քաղաքացիների և զբոսաշրջիկների կյանքը: Երկարաձգվել է հասարակական զուգարանների աշխատանքի ժամանակը, իսկ Պրահայի մետրոպոլիտենում երաժշտություն են միացրել, հաղորդում է Չեխական ռադիոն:
«Մենք ցանկանում ենք սկսել փոքրիկ, սակայն հաճելի բարելավումներից»,- ասել է Խուդեչեկը: Մետրոյի կայարանում այժմ մշտապես երաժշտություն կհնչի:
Օրինակ՝ «Ստարոմետսկայա» կայարանում, որի կողքին գտնվում է ֆիլհարմոնիայի շենքը, դասական երաժշտություն կհնչի: Երաժշտական մետրոյի գաղափարը քաղաքապետը «վերցրել է» Բարսելոնից:
Քաղաքապետարանը նաև աշխատանքներ է իրականացնում մետրոյի կայարաններում, տրամվայներում և ավտոբուսներում անտունների քանակը նվազեցնելու ուղղությամբ:









































