Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը:
Այսօր մեր ընտրանին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց բաց մարզում: Մարզումից հետո հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:
«Կաշխատեմ լավ խաղալ ու օգնել հավաքականին: Ալբանիայի ընտրանու խաղին ծանոթ չեմ: Կապ չունի, թե մրցակիցն ով է, մարզիչը միշտ պահանջում է առավելագույնը, որպեսզի պաշտոնական խաղերում հաջող հանդես գանք:
Վարդան Մինասյանը գիտի մեր թույլ ու ուժեղ կողմերը: Ֆիզիկապես լավ վիճակում եմ: «Կուբան»-ում մեկնարկային կազմում չէի խաղում, այդ իսկ պատճառով որոշեցի փոխել թիմս: «Կրասնոդար»-ում ավելի շատ խաղաժամանակ եմ ստանում, ինչը դրականորեն կազդի հավաքականում ելույթներիս վրա: Կարող էի այլ ակումբ տեղափոխվել, բայց «Կրասնոդար»-ում կարող եմ խաղալ մեկնարկային կազմում: Հիմա ամեն խաղ եզրափակիչ է մեզ համար»,- նշեց Մարկոս Պիզելլին:







































