«Բարսելոնա»-ն, որ այս ամառ ասիական շրջագայություն է անցկացնում, հերթական ստուգողական խաղն անցկացրեց: Թիմը մրցում էր Մալայզիայի առաջնության աստղերի դեմ:
Կատալոնական ակումբը այս խաղում չէր կարող հույս դնել իր գլխավոր հրետանու` Լեո Մեսսիի վրա, քանի որ գերծանրաբեռնվածության պատճառով խաղացողը չէր կարող խաղալ:
Բայց առանց Մեսսիի էլ «Բարսա»-ն առանց մեծ դժվարության հաղթանակ տարավ: Սեսկի, Նեյմարի ու Պիկեի գոլերին մրցակիցը պատասխանեց միայն մեկ անգամ:
Մալայզիայի աստղեր – «Բարսելոնա»` 1:3
Գոլերը` 0:1, Ֆաբրեգաս (33′), 1:1, Յահյահ (40′), 1:2, Նեյմար (43′), 1:3, Պիկե (75’)






































