Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Adidas-ի համար տված հարցազրույցում խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու իր հնարավորությունների մասին:
«Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում, ուր եկել եմ աշխատելու ձգտումով: Երջանիկ եմ, որ խաղում եմ «Ռեալ»-ում:
Իհարկե, ես մտածում եմ «Ոսկե գնդակի» մասին: Ամեն օր ես աշխատում եմ, որ մի օր նվաճեմ այդ մրցանակը»:
Հիշեցնենք, որ Բենզեման հիմա մարզվում է Զինեդին Զիդանի ղեկավարությամբ, ով փորձելու է այդ գործում օգնել Կարիմին:






































