Ըստ ԿԲ այսօր հրապարակած տվյալների՝ անցյալ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, ԿԲ-ն արտարժույթի շուկայում վաճառել է մոտ 3.5 մլն դոլար։ Նշենք, որ դրան նախորդող երկու շաբաթներին ևս ԿԲ-ն դոլար էր վաճառել (համապատասխանաբար 2.1 մլն դոլար և 900 հազար դոլար)՝ առանց արտարժույթի գնման որևէ գործարք իրականացնելու։
Նշենք նաև, որ դոլար վաճառելով` ԿԲ-ն փորձում է թույլ չտալ դրամի ավելի մեծ արժեզրկում։ Եթե ԿԲ-ն արտարժույթ չվաճառեր, դրամի փոխարժեքը ավելի արժեզրկված կլիներ։









































