Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը մտադիր է պաշտոնական ներկայացուցչություն բացել Հորդանանում, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Համաձայն հաղորդագրության՝ Ազգային խորհուրդը անհրաժեշտ է համարում բացել Հորդանանում ներկայացուցչություն այդ երկրի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև Հորդանանում սիրիացի փախստականների վիճակին հետևելու համար:
Հաղորդվում է, որ Ազգային խորհուրդը մտադիր է ներկայացուցչություններ բացել արաբական ու եվրոպական այլ երկրներում ևս:









































