Թափանցիկ աշխատելու կոչերով մշտապես հանդես եկող վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, երբեմն հենց ինքն է շրջանցում այս սկզբունքը: Նախկինում կառավարության կայքում ներկայացվում էր վարչապետի հանդիպումների գրաֆիկը, ապա և հաղորդագրություններ՝ կայացած հանդիպումների մասին:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ բավական էր մուտք գործել վարչապետի «Հանդիպումներ» բաժինը՝ կտեղեկանայիր, թե Տիգրան Սարգսյանը որ ժամին որտեղ է լինելու: Բայց տևական ժամանակ է` այդ խորագիրը չի գործում: Թերևս իմաստը ոչ ցանկալի լրատվամիջոցներից վարչապետին հեռու պահելու մտայնությունն է:
«Ոչ ցանկալի լրատվամիջոցներն» էլ Տիգրան Սարգսյանի պաշտոնական հանդիպումների մասին տեղեկանում են կամ պատահաբար որևէ վայրում նրան հանդիպելով, կամ ցանկալի լրատվամիջոցներում կարդալով, տեսնելով: