Շվեյցարացի տնտեսագետների կազմակերպած ամենագեղեցիկ արժույթների մրցույթին աշխարհի տարբեր երկրներից 50 դրամական միավորներ են ներկայացվել, տեղեկացնում է ICTV հեռուստաալիքը:
Փորձագետները մրցույթի ժամանակ ուշադրություն են դարձրել արժույթների ինչպես գեղագիտական կողմի, այնպես էլ վճարունակության և բանկային ապահովման վրա: Դրանից բացի, գնահատվել է դրամական միավորի վրա արված պատկերների պատմական նշանակությունը:
Այս մրցույթում ուկրաինական գրիվնան աշխարհի ամենագեղեցիկ արժույթն է ճանաչվել։ Այն հաղթել է բրիտանական ֆունտին և լատվիական լատին:
Իսկ ամենափխրուն արժույթը կանադական դոլարն է համարվել:
Գեղեցկության ցուցանիշով երկրորդ արժույթն ավստրալիական դոլարն է, իսկ երրորդը՝ եվրոն:









































