Նիդեռլանդներում ֆերմեր Էրիկ Սթեհնիկն իր խոզերին ուրախացնելու համար ջրաշխարհում պլաստիկե սահարան է ձեռք բերել և տեղադրել իր ֆերմայում: Այս մասին գրում է Metro-ն:
Նշվում է, որ կենդանիներն արագորեն յուրացրել են նորույթը:
Սահարանով իջնելիս խոզերն ընկնում են ցեխաջրի մեջ, որտեղ նրանք շատ են սիրում ժամանակ անցկացնել:
Սթեհնիկի խոսքերով՝ ինքը սահարանը գնել է այն բանից հետո, երբ ջրաշխարհ է այցելել: Նրա վրա մեծ տպավորություն են թողել այս սարքերի վրա զվարճացող մարդիկ, և նա որոշել է, որ իր կենդանիներին դրանք ևս կարող են դուր գալ:











































