Friday, 03 05 2024
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև

Սպասումների փուլն ավարտվեց. ՀՀԿ-ն կրկին իշխանությունը կպահի թաղի խուժանով

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

-Պարոն Ասատրյան, շաբաթ օրը կայացավ ՀՀԿ-ի 16-րդ համագումարը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հնչեցրեց ելույթ, որում ուշագրավ թվեր էին ներկայացված, մասնավորապես նշվեց, որ 2007-2015թթ ընթացքում գրանցվել է 29 տոկոս տնտեսական աճ: Սակայն, ընդհանուր առմամբ, երբ որ դիտարկում ենք, 2007-ին միայն 13, 2 տոկոս տնտեսական աճ է եղել, վերջին 9 տարիներին մոտ 2,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել:

-Շատ անտարբեր եմ այդպիսի փակ միջոցառումների նկատմամբ, մանավանդ այդպիսի կուսակցության, առավել ևս, որ ես խորհրդային շրջանում բավականին երկար ապրել եմ, ակտիվ էի, աշխատատեղում էլ պահանջվում էր, որ տեղյակ լինեմ, հետևում էի, և հիշում եմ, ինչպես էր նշվում, որ զարգանում է երկիրը, բայց հասարակությունն ուղղակի մատնված էր սովի: Մենք արագորեն մոտենում ենք այս վիճակին. Հայաստանի կառավարման համակարգն այնպիսին է, որ փակ ակումբ է, մարդիկ հանդիպում են, ուղղակի խոսում են, և իհարկե շատ գոհ են, ի՞նչ է եղել. իրենք լավ են ապրում, իրենց երեխաները լավ են ապրում, իրականությունից դուրս, այլ իրականության մեջ են ապրում, այլ իրականությանն են վերաբերում նաև այդ թվերը: 30 տոկոսն էլ 2007-2015 թթ լավ արդյունք չէ, և իրականությանն այդքան էլ համապատասխան չէ, 2007թ., դոլարային արտահայտությամբ, Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 200 միլիոն դոլարի արտադրանք, 2015-ին 10,5 միլիարդ դոլարի, 29 տոկոս աճ էլ չկա: Իրականության մասին վերջերս սկսեցին իշխանավորներն էլ խոսել, վարչապետ Կարեն Կարապետյանը ասաց, որ տնտեսությունը ծանր վիճակում է, Սերժ Սարգսյանը չի համաձայնում դրա հետ, ասում է՝ զարգանում ենք, խուսափում ենք սոցիալական անարդարությունից, այսինքն՝ միշտ համարյա ամեն ինչի մասին խոսվել է, որը, սակայն, իրականություն չի եղել: Կա իրականություն, որի մասին բոլոր քաղաքացիները գիտեն, այդ իրականությունը չի համապատասխանում նրան, ինչ-որ բարձր պաշտոնյաներն են ասում:

Իրական թվերի այլ մեկնաբանությունների հետ երևի թե գործ ունենք խորհրդարանական ընտրություններից առաջ:

-Այս իշխանավորները, որ այսպիսի կեցվածք ենք ընդունում, նմանվում են աղբի մեջ քուջուջ անող հավերին, որ անպայման մի գանձ՝ հացահատիկ կգտնեն: Ման են գալիս, ասում են՝ այս ու այն երկրում ավելի վատ է եղել, քան մեր երկրում: Ա՛յ տղերք ջան, Հայաստանում լուրջ պրոբլեմներ կան, վերջին 5 տարիների ընթացքում այս պրոբլեմները շատ ցայտուն են արտահայտվում, տարեկան 50 000 մարդ՝ բնակչության շուրջ 2 տոկոսը, թողնում-գնում է Հայաստանից, երկիրը դատարկվում է: Դրա մասին պետք է խոսել:

Պարոն Ասատրյանը, Ս. Սարգսյանն իր ելույթում նաև նշեց, որ Հայաստանը ճգնաժամի տարիներին, ի տարբերություն այլ երկրների, պարտքն ավելացնելու և դրամը կայուն պահելու շնորհիվ կարողացավ խուսափել սոցիալական վատթարացումից: Սակայն, օրինակ, բալթյան երկրները չավելացրեցին պետական պարտքը, որոշ ժամանակ այնտեղ սոցիալական վիճակը վատթարացավ, բայց հետագայում տնտեսական աճ ապահովվեց:

-Այո՛, և զարգացումը ընթանում է: Վրաստանն էլ զարգանում է, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ընդհանրապես առաջխաղացում չկա: Տեղում դոփում ենք, խոսում 2-3 տոկոս աճի մասին: Ի դեպ այս տարվա արդյունքներով, կարծում եմ, զրոյական աճի մասին կխոսեն նաև իշխանության թևի ներկայացուցիչները, պաշտոնապես կարձանագրվի այդ մասին:

Մենք մտել ենք ԵՏՄ, որտեղ արժութային պատերազմներ էին, շուկաներում ավելի մեծ տեսակարար կշիռ ունենալու խնդիրն էր դրված: Հայաստանը հրաժարվեց այդ խաղից, բայց կա՛մ չպիտի մտնես այդ միջավայր, կա՛մ պետք է իրենց թելադրած կանոններին հարմարվես, որ եղածը փրկես: Դրամի այդ աստիճան կայունությունը, չեմ կարծում, որ մեծ արժեք էր: Իսկ երբ մեծ գումարներ են պարտք վերցրել և դրանք ուղղվել են սոցիալական խնդիրներին, սա կարճատև էֆեկտ է, չվերարտադրվող է: Այսօրվա սոցիալական խնդիրները լուծելու համար, սերունդների վրա մեծ պարտք ենք դրել, այդպես չի կարելի: Եթե ասեին, որ տնտեսության որոշ ճյուղերում զարգացման խնդիրներ են լուծվել, կասեինք, որ այլ տարբերակ չկար, այս ճանապարհով է զարգացում ապահովվել: Փող պետք է լինի, որ արժեք ստեղծվի, արտադրության, առաջանցիկ վերարտադրության խնդիր լուծվի, բայց պարզվում է, որ սոցիալական խնդիրների լուծմանն են գումարներն ուղղվել, իշխանությունների այսպիսի տնտեսական քաղաքականությունը եթե գնահատենք, 2 կգնահատենք կամ ավելի ցածր:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խոսենք իշխանության մարտավարության մասին, որը հիմնականում արտացոլվում է նոր կառավարության քայլերում, կոչերում, հայտարարություններում: Ներկայացվեց կառավարության ծրագիրը, այնուհետև պետական բյուջեն, բայց անգամ Կարեն Կարապետյանը և նախարարները նշեցին, որ բյուջեում գումար չկա: Ներկայացված ծրագրերը և բյուջեի ներկա տեսքը արդյո՞ք խոսում են այն մասին, որ հետագայում այդ ծրագրերը կիրականացվեն, և որևէ դրական տեղաշարժ կնկատվի՝ 2017-ից սկսած:

-2017թ. բյուջեն ոչինչ չասող, ոչ մի խնդրի լուծում չտվող բյուջե է: Կարեն Կարապետյանը, հաճելի է, որ իրականությունը տեսնում է, և ի տարբերություն մյուսների, հայտարարեց, որ իր աչքերը բաց են: Եթե մարդիկ մտահոգված են, հակված են խնդիրներ լուծելու, մեզ համար, իբրև քաղաքացի, դա հաճելի է: Նրա հայտարարությունը տնտեսության մասին՝ փոթորիկ էր մի բաժակ ջրի մեջ, որովհետև դրան հետևեց այս բյուջեն, որը կառավարությունը ներկայացրեց: Ինչ էր եղել, լավ առիթ էր, ասում եք՝ անարդյունավետ կառավարման համակարգ էր, հեքիաթային լուծումներ չկան, բերեիք արդյունավետ դարձնեիք կառավարման կառուցվածքը տվյալ դեպքում: Բյուջեն տնտեսական քաղաքականության հիմքն է, բյուջեով նախատեսեիք, ասեիք այս-այս խնդիրներն ենք դնում, հրաժարվում ենք դեմագոգիկ բաներից: Հարկային օրենսգիրքն էլ բերեցին կոճակ սեղմելու գործիքով անցկացրեցին: Ցավով եմ ասում, բայց սպասումների փուլն էլ ավարտվեց: Ոգևորված չեմ նաև այն փաստով, որ վարչապետն անդամակցեց այն կուսակցությանը, որի անդամների 90 տոկոսը տեղյակ չէ, թե ինչ բան է ՀՀԿ-ն, որն է ծրագիրը, խոսում են ինչ-որ գաղափարախոսությունից, որից ընդհանրապես տեղյակ չեն: ՀՀԿ-ն դարձել է վարչական կառույց, որը շատ վատ պատմություն ունի՝ կեղծիքներ, ընտրակեղծիքներ, թալան, կողոպուտ: Վարչապետն անդամակցելով՝ այդ ամբողջ պատասխանատվության բեռը նաև իր վրա է վերցնում, այս իմաստով էական սպասումներ չունեմ: Վախենում եմ, որ հերթական անգամ գնում են կեղծելով, այսինքն՝ այնպես ինչպես վարվել են՝ թաղի խուժանով իշխանությունը պահելու, վերարտադրվելու խնդիրները լուծելու: Այդ մարդիկ մի բան են ուզում՝ իշխել հավերժ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում