Ուկրաինայում սեպտեմբերին սկսվելու է ստորագրահավաք՝ երկրում Մաքսային միության անդամակցության համար, տեղեկացնում է «Գոլոս Ռոսիին»:
Հանրաքվեում 2 հարց է լինելու՝ Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության, թե Եվրոպական միությանը միանալուն են կողմ:
Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կարող են հանրաքվեի անցկացման համար հավաքել անհրաժեշտ 4 մլն ստորագրությունը:
Կազմակերպիչները կարծում են, որ Ուկրաինայի անդամակցությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միավորմանը երկրին մեծ օգուտ կտա:









































